14:30 15 փետրվարի, 2018Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը ստացել է նոր դահուկներ եւ մարզումային կոշիկներ։ Այդ մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։
«Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: Մեկ զույգ դահուկ եւ կոշիկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից: Հատուկ շնորհակալություն եղբորս Մոսկվայից տեղափոխումն ապահվելու համար, ինչպես նաև Fischer and Fischer Russia ընկերությանը աջակվության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշոտ Կարապետյանը NEWS.am Sport-ի թղթակցին Փհենչհանից հայտնել էր, որ Օլիմպիական խաղերի համար նոր մարզագույք չի ստացել, չունի դահուկներ ու կոշիկ եւ կարող է հանդես չգալ Օլիմպիական խաղերում, քանի որ դեռ չի մարզվում։ Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել ընկերոջ դահուկներով, որոնք Փհենչհանում կոտրվել էին մարզման ժամանակ։
Աշոտ Կարապետյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն է Փհենչհան-2018-ում եւ հանդես կգա միայն հատուկ ոլորավայրէջքում (փետրվարի 22):
Լուսնկարը՝ Գագիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.