ՕԽ-2018. Կատյա Գալստյանն ավարտեց ելույթը

13:01   15 փետրվարի, 2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 15-ին պայքարի մեջ մտավ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Կատյա Գալստյանը։

Սոչի-2014-ի մասնակիցը հանդես եկավ դահուկավազքի 10 կմ դասական ոճում եւ 90 մասնակիցների մեջ գրավեց 72-րդ տեղը։ Գալստյանը գրանցեց 30 րոպե 25.1 վայրկյան արդյունք։

Այս մրցաձեւում ոսկե մեդալակիր դարձավ նորվեգացի Ռագնիլ Հագան, որը գրանցեց 25.00,5 արդյունք։ Շվեդ Շառլոտ Կալան արժանացավ արծաթե մեդալի, իսկ նորվեգացի Մարիտ Բյորգենն ու ֆինն Կրիստա Պյարմյակովսկին բաժանեցին երրորդ տեղը։ 

Նորվեգացի Մարիտ Բյորգենը նվաճեց 12-րդ մեդալը (6 ոսկի, 4 արծաթ, 2 բրոնզ) ձմեռային Օլիմպիական խաղերում։ Այդ ցուցանիշով նա զիջում է միայն նորվեգացի դահուկորդ8-ակի օլիմպիական չեմպիոն Ուլե-Էյնար Բյորնդալենին, որը նվաճել 13 օլիմպիական մեդալ։

Սա Կատյա Գալստյանի միակ մրցումն էր Փհենչհան-2018-ում։ Փետրվարի 13-ին նա պետք է մասնակցեր նաեւ դահուկավազքի սպրինտին (դասական ոճ), սակայն չէր հայտավորվել մրցմանը։

Ավելի վաղ դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) Միքայել Միքայելյանը չէր հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 18-ամյա մարզիկը 80 մարզիկների մեջ գրավել էր 72-րդ տեղը եւ լքել պայքարը։ Փետրվարի 16-ին Միքայելյանը հանդես կգա նաեւ 15 կմ ազատ ոճում։

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը հանդես կգա լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում (փետրվարի 22):

Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում վիճարկվում է մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.