Նեյմար․ Նախորդ տարի «Բարսելոնան» շատ ավելի բարդ իրավիճակում էր

15:10   15 փետրվարի, 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը 1։3 հաշվով։ 25-ամյա բրազիլացին հավատում է, որ Ֆրանսիայի փոխչեմպիոնն ի զորու է անցնել հաջորդ փուլ։

«Դա բարդ է, սակայն անհնարին ոչինչ չկա։ Նախորդ տարի «Բարսելոնան» շատ ավելի բարդ իրավիճակում էր, սակայն մենք կարողացանք անցնել հաջորդ փուլ։ Հուսով եմ, որ այս տարի դա կհաջողվի նաեւ ՊՍԺ-ին։ «Ռեալի» դեմ հանդիպումը վատը չէր, սակայն պետք է ավելի լավ խաղանք, եթե ցանկանում ենք շարունակել պայքարը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում «Բարսելոնան» Նեյմարի հետ փլեյ-օֆֆի առաջին խաղում 0։4 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին, սակայն պատասխան մրցավեճում հաղթեց 6։1 հաշվով։

«Ռեալի» ու ՊՍԺ-ի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Փարիզում։

Ֆոտո՝ twitter.com/lequipe



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։