19:43 14 փետրվարի, 2018Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի 5-րդ մեդալային օրը փոթորիկի պատճառով երկու մեդալային մրցում տեղափոխվել է փետրվարի 15-ին: Հնարավոր չի եղել անցկացնել լեռնդահուկային սպորտի կանանց ոլորավայրէջքի եւ բիատլոնի կանանց 15 կմ անհատական մրցավազքի մրցումները:
Ոչ պաշտոնական մեդալային հաշվարկը շարունակում է գլխավորել Գերմանիան, որը նվաճել է 7 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ:
Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր, 5-րդ մեդալային օր
Սնոուբորդ, հաֆ-փայփ, տղամարդիկ
1. Շոն Ուայթ (ԱՄՆ), 2. Այումու Հիրանո (Ճապոնիա), 3. Սքոթի Ջեյմս (Ավստրալիա)
Դահուկային երկամարտ, տղամարդիկ, դահուկացատկ փոքր ոստնակից + 10 կմ դահուկավազք
1. Էրիկ Ֆրենցել (Գերմանիա),2. Ակիտո Վատաբե (Ճապոնիա),3. Լուկաս Կլապֆեր (Ավստրիա)
Ճմշկային սպորտ, կանայք, 1000 մետր
1. Յորին Տեր Մորս (Հոլանդիա), 2. Նաո Կոդայրա (Ճապոնիա), 3. Միհո Տակագի (Ճապոնիա)
Սահնակային սպորտ, տղամարդիկ, երկյակ
1.Տոբիաս Վենդլ – Տոբիաս Արլտ (Գերմանիա), 2.Պետեր Պենց – Գեորգ Ֆիշլեր (Ավստրիա), 3. Տոնի Էգերտ – Սաշա Բենեկեն (Գերմանիա)
Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.