4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոնը ձերբակալվել է սեռական ոտնձգությունների համար

16:11   14 փետրվարի, 2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Էդրիեն Բրոները դարձյալ հայտնվել է սկանդալային իրավիճակում։

Ամերիկացի 28-ամյա բռնցքամարտիկը ձերբակալվել է սեռական ոտնձգություններ կատարելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան Ատլանտայի առեւտրի կենտրոններից մեկում գտնվող Louis Vuitton խանութի մոտ, գրում է TMZ-ը։

Բրոները չի ընդունել իր մեղքը, սակայն դա ոստիկաններին չի խանգարել ձերբակալել նրան եւ մեղադրանք առաջադրել։ Այդ գործով դատավարությունը տեղի կունենա ապրիլի 21-ին։

Ամերիկյան մամուլի համաձայն՝ դա Էդրիեն Բրոների 10-րդ ձերբակալությունն էր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։