Ռոնալդուի սիրելի խաղը

13:10   14 փետրվարի, 2018

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել Ինստագրամում։

«Իմ սիրելի խաղը»,- տեսանյութի մեջ ասում է 33-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ նոյեմբերին ծնվել էր Ռոնալդուի չորրորդ զավակը: Իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել նրանից: Նորածին աղջկան անվանակոչել էին Ալանա Մարտինա:

Նախորդ տարվա հունիսի 8-ին պորտուգալացի ֆուտբոլիստը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը նրանից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։