Մարկոս Պիզելին՝ «Ակտոբեի» խաղացող

00:11   14 փետրվարի, 2018

Ղազախստանի «Ակտոբեն» հայտարարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի հետ պայմանագիր կնքելու մասին: Ֆուտբոլիստը «Ակտոբեի» հետ Թուրքիայում մասնակցում է մարզումային հավաքի:

«33-ամյա հարձակողական կիսապաշտպանն արդեն հանդես եկել է «Ակտոբեում»: 2014 եւ 2015 թվականներին նա թիմի առաջատարներից մեկն էր, Ղազախստանի Պրեմյեր լիգայում անցկացրել է ավելի քան 50 հանդիպում եւ խփել 13 գոլ: «Ակտոբեն» Մարկոսին մաղթում հաջող եւ վառ մրցելույթներ կարմիր-սպիտակ խաղաշապիկով»,- գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 2012-2013 թվականներին Պիզելին հանդես է եկել ռուսական «Կուբանում», իսկ 2013-2014-ին՝ «Կրասնոդարում»: Պիզելիի նախորդ ակումբը Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբն» էր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։