ՕԽ-2018. Օրվա բոլոր մեդալակիրները, ամենաերիտասարդ դահուկորդ օլիմպիական չեմպիոնն ու մեդալային հաշվարկը

22:10   13 փետրվարի, 2018

Նորվեգացի Յոհանես Կլեբոն դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ դահուկորդ օլիմպիական չեմպիոնը: Փհենչհանի Օլիմպիական խաղերում Կլեբոն հաղթեց դասական ոճով արագավազքում: Նա 21տարեկան, 3 ամսական եւ 22 օրական է: Կլեբոն գերազանցեց շվեդ Գունդես Սվանի նվաճումը, որը 1984թ. Սարաեւոյի Օլիմպիական խաղերում 15 կմ դահուկավազքում չեմպիոն է հռչակվել 22 տարեկանում (+ 1 ամիս, 1 օր):

Մեդալային հաշվարկը շարունակում է գլխավորել Գերմանիան, որը նվաճել է 5 ոսկե, 2-ական արծաթե եւ բրոնզե մեդալ: Տասնյակում են նաեւ Հոլանդիան, Նորվեգիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Շվեդիան, Ավստրիան, Իտալիան ու Հարավային Կորեան:

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր, չորրորդ օր

Սնոուբորդ, հաֆ-փայփ, կանայք

1. Խլոյա Քիմ (ԱՄՆ), 2. Լյու Ցզյայու (Չինաստան), 3. Արիել Գոլդ (ԱՄՆ)

Լեռնադահուկային սպորտ, տղամարդիկ, արագընթաց վայրէջք+ոլորավայրէջք

1. Մարսել Հիրշեր (Ավստրիա), 2. Ալեքսիս Պինտյուրո (Ֆրանսիա), 3. Վիկտոր Մյուֆա-Ժանդե (Ֆրանսիա)

Շորթ-տրեկ, 500 մետր, կանայք

1. Արիանա Ֆոնտանա (Իտալիա), 2. Յարա վան Կերկհոֆ (Հոլանդիա), 3. Կիմ Բուտին (Կանադա)

Սահնակային սպորտ, կանայք

1. Նատալի Գայզենբերգեր (Գերմանիա), 2. Դայանա Այտբերգեր (Գերմանիա), 3. Ալեքս Գոֆ (Կանադա)

Դահուկային սպորտ, կանայք, արագավազք, դասական ոճ  

1. Ստինա Նիլսոն (Շվեդիա), 2. Մայքեն Կասպերսեն Ֆալա (Նորվեգիա), 3. Յուլյա Բելոռուկովա (OAR-օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից)

Դահուկային սպորտ, տղամարդիկ, արագավազք, դասական ոճ

1. Յոհանես Կլեբո (Նորվեգիա), 2. Ֆեդերիկո Պելեգրինո (Իտալիա), 3. Ալեքսանդր Բոլշունով (OAR)

Ճմշկային սպորտ, տղամարդիկ, 1500 մետր

1. Կիելդ Նեյս (Հոլանդիա), 2. Պատրիկ Ռուստ (Հոլանդիա), 3. Կին Մին Սյոկ (Հարավային Կորեա)

Քյորլինգ, խառը զույգեր

1. Կանադա, 2.Շվեյցարիա, 3. OAR



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.