ՕԽ-2018. Ամերիկացի սահնակորդուհին փրկվել է ծանր վնասվածքներից

21:23   13 փետրվարի, 2018

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի սահնակային սպորտի մրցաշարում լուրջ վնասվածքներից խուսափել է ամերիկացի Էմիլի Սուինին, հաղորդում է necn.com-ը:

Տեխնիկական սխալի հետեւանքով սահնակորդուհին կորցրել է կառավարումը եւ շրջվել է: Առաջին անգամ Օլիմպիական խաղերի մասնակցած 24-ամյա Սուինին կարողացել է հասնել վերջնագիծ եւ առանց օգնության դուրս գալ մրցուղուց: Նրան տեղափոխել են Օլիմպիական ավանի հիվանդանոց: Սուինին լուրջ վնասվածքներ չի ստացել:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.