Սկանդալ՝ Փհենչհան-2018-ում. Հոլանդացի մարզիկը միջնամատ է ցույց տվել մրցանակաբաշխության ժամանակ (ֆոտո)

09:35   13 փետրվարի, 2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի շորթ-տրեկի տղամարդկանց 1500 մետրում արծաթե մեդալ նվաճած հոլանդացի Շինկի Կնեգտը հայտնվել է սկանդալային իրավիճակում:

Երկրպագուները նկատել են, որ հոլանդացի մարզիկը միջնամատ է ցույց տվել մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Երկրպագուները կարծում են, որ դա վիրավորական ժեստ է Հարավային Կորեայի եւ այդ մրցաձեւում հաղթած հարավկորեացի Լիմ Հյո Ջունի հասցեին:

«Դա միայն այդպես երեւաց, որ ես ցուցադրել եմ միջնամատ: Դա միտումնավոր չէր: Պարզապես լուսանկարն էր անհաջող ստացվել, ես չէի ցանկանում նման բան անել: Պարզապես բռնել էի խաղալիքը»,- միջադեպը մեկնաբանել է Շինկի Կնեգտը, փոխանցում է The Korea Times-ը:

Շինկի Կնեգտը 2014-ին եւս հայտնվել էր նմանատիպ իրավիճակում: Եվրոպայի առաջնության ժամանակ նա միջնամատ էր ցուցադրել նաեւ մրցաշարում հաղթած ռուսաստանցի Վիկտոր Անի մեջքի հետեւում: Միջադեպի պատճառով հոլանդացին որակազրկվել էր եւ զրկվել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։