ՕԽ-2018. Օրվա բոլոր մեդալակիրները

19:04   12 փետրվարի, 2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 12-ին վիճարկվեց մեդալների 7 հավաքածու։

2 ոսկե մեդալ նվաճեց Կանադան, իսկ Գերմանիան, Նորվեգիան, Ֆրանսիան, Հոլանդիան ու ԱՄՆ-ը ունեցան մեկական չեմպիոն։

Մեդալային երրորդ օրվանից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարն է Գերմանիան, որը նվաճել է 4 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է Հոլանդիան (3 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ), իսկ լավագույն եռյակը եզրափակում են նորվեգացիները (2 ոսկի, 4 արծաթ, 3 բրոնզ):

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին պետք է անցկացվեր նաեւ լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքի կանանց եզրափակիչը, սակայն քամու հետեւանքով մրցումը հետաձգվել է եւ կանցկացվի փետրվարի 15-ին։

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր, օր երրորդ

Դահուկացատկ, կանայք,  HS-109

1․ Մարեն Լունբյու (Նորվեգիա) - 264,6 (105,5 + 110,0)
2․ Կատարինա Ալտհաուս (Գերմանիա) - 252,6 (106,5 + 106,0)
3․ Սարա Տականասի (Ճապոնիա) - 243,8 (103,5 + 103,5)

Չմշակավազք, 1500 մետր, կանայք

1․ Իրեն Վյուստ (Հոլանդիա) - 1.54,35
2. Միխո Տակագի (Ճապոնիա) +0,20
3.
Մարիտ Լենստրա (Հոլանդիա) +0,91

Ֆրիսթայլ, մոգուլ, տղամարդիկ 

1․ Մայքլ Քինգսբերի (Կանադա) - 86,63
2. Մեթ Գրեմ (Ավստրալիա) - 82,57
3. Դաիտի Հարա (Ճապոնիա) - 82,19

Բիատլոն, հետապնդում, կանայք

1. Լաուրա Դալմայեր (Գերմանիա)
2. Անասասիա Կուզմինա (Սլովակիա)
3. Անաիս Բեսկոն (Ֆրանսիա)

Բիատլոն, հետապնդում, տղամարդիկ

1. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա)
2. Սեբաստիան Սամուելսոն (Շվեդիա)
3. Բենեդիկտ Դոլ (Գերմանիա)

Գեղասահք, թիմային մրցում

1. Կանադա - 73 (8+10+8+8+9+10+10) 
2. Ռուսաստան - 66 (3+9+10+10+10+8+8)
3. ԱՄՆ - 62 (7+8+6+9+7+7+9)

Սլոուփսթայլ, կանայք, եզրափակիչ

1. Ջեյմի Անդերսոն (ԱՄՆ) - 83,00
2. Լորի Բլուին (Կանադա) - 76,33 
3. Էննի Ռուկայարվի (Ֆինլանդիա) - 75,38

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։