Պաշտոնական․ «Միլանն» ու Adidas-ը դադարեցնում են 20 տարվա համագործակցությունը

23:09   12 փետրվարի, 2018

Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտարարել է տեխնիկական հովանավորի փոփոխության մասին։
Հաջորդ մրցաշրջանից «Միլանի» համազգեստը կպատրաստի Puma-ն։

1998 թվականից իտալական ակումբը համագործակցում է Adidas-ի հետ, որի հետ գործող պայմանագիրը կխզվի 2018-ի ամռանը։ 19.7 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը, սակայն կողմերը որոշել են խզել այն 2018-ի հունիսին:

Իտալական մամուլի համաձայն՝ գերմանական ընկերությունը պայմանագիրը խզելու հնարավորությունից որոշել է օգտվել այն բանից հետո, երբ «Միլանի» սեփականատերերը դարձան չինացի ներդրողները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։