Սերենա Ուիլյամսը մայրանալուց հետո պարտվել է առաջին պաշտոնական մրցախաղում

14:06   12 փետրվարի, 2018

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը տեւական ընդմիջումից հետո կորտ է վերադարձել պաշտոնական մրցաշարերում:

Ֆեդերացիաների Գավաթի զուգախաղի մրցաշարում Սերենան իր քույր Վինուս Ուիլյամսի հետ պարտվել է Հոլանդիան ներկայացնող Լեսլի Կերկհովե – Դեմի Սհյուրս զույգին՝ 2:6, 3:6: Չնայած այդ պարտությանը՝ ԱՄՆ-ի թիմը դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Հիշեցնենք, որ մայրանալուց հետո Սերենա Ուիլյամսը բացակայում էր կորտից: Նա նախորդ անգամ մրցաշարում հանդես է եկել 2017-ի հունվարին՝ նվաճելով Australian Open-ի հաղթողի կոչումը: Սպասվում է, որ նա մասնակցելու է ամերիկյան Ինդիան Ուելսում կայանալիք BNP Paribas Open մրցաշարին, որը կկայանա մարտի 5-18-ը:

Ֆոտո՝ twitter.com/gettysport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։