ՕԽ-2018. Օրվա բոլոր մեդալակիրները

20:15   11 փետրվարի, 2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում մեկնարկած 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 11-ին վիճարկվել է մեդալների 6 հավաքածու:

Մեկական ոսկե մեդալ նվաճեցին Նորվեգիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Հոլանդիան, Ավստրիան ու Ֆրանսիան:

Մեդալային երկրորդ օրվանից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարն է Գերմանիան, որը նվաճել է 3 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է Հոլանդիան (2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ), իսկ լավագույն եռյակը եզրափակում են նորվեգացիները (1 ոսկի, 4 արծաթ, 6 բրոնզ): Հնգյակում են նաեւ ԱՄՆ-ը (1 ոսկի, 1 արծաթեւ Ավստրիան (1 ոսկի):

Փետրվարի 12-ին կվիճարկվի մեդալների 7 հավաքածու: Մինչեւ այս մեդալ նվաճել են 14 երկրներ:

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր, օր երկրորդ

Դահուկավազք, սկիատլոն, տղամարդիկ, 30 կմ

1. Սիմեն Հեգստադ Կրյուգեր (Նորվեգիա) - 1:16.20,0
2. Մարտին Սունդբյու (Նորվեգիա) +8,0
3. Հանս Կրիստեր Հոլունդ (Նորվեգիա) +9,9

Սլոուփսթայլ, տղամարդիկ, եզրափակիչ

1. Ռեդմոնդ Ջերարդ (ԱՄՆ) - 87,16 
2. Մակսենս Պարո (Կանադա) - 86,00 
3. Մարկ Մաքմորիս (Կանադա) - 85,20

Բիատլոն, տղամարդիկ, սպրինտ

1. Անդր Պայֆեր (Գերմանիա) - 23:38.8
2. Միխալ Կրչմար (Չեխիա) +4,4
3. Դոմինիկ Վինդիշ (Իտալիա) +7,7

Չմշակավազք, տղամարդիկ, 5000 մետր

1. Սվեն Կրամեր (Հոլանդիա) - 6 րոպե 9,76 վայրկյան
2. Տեդ-Յան Մլումեն (Կանադա) – 6 րոպե 11.616 վայրկյան
3. Սվերե-Լունդե Պեդերսեն (Նորվեգիա) – 6 րոպե 11.618 վայրկյան

Սահնակային սպորտ, տղամարդիկ, մեկտեղանի

1. Դավիդ Գլայրշեր (Ավստրիա) - 3.10,702
2. Քրիս Մեզդզեր (ԱՄՆ) +0,026
3. Յոհանես Լյուդվիգ (Գերմանիա) +0,230 

Ֆրիսթալյ, կանայք, մոգուլ

1. Պերին Լաֆոն (Ֆրանսիա) - 78,65.
2. Ժյուստին Դյուֆուր-Լապուանտ (Կանադա) - 78,56.
3. Յուլիա Գալիշեւա (Ղազախստան) - 77,40

Հիշեցնենք, որ Հայաստանը Փհենչհան-2018-ում ունի 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Հայ մարզիկները պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին: Առաջինը հանդես կգան Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը:

Փհենչհան-2018, Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը 

Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին  (Երեւանի ժամանակով)

Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05

Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30

Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00

Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15

Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։