ՊՍԺ-ի խաղացող. Փետրվարի 14-ին մրցելու են աշխարհի երկու լավագույն թիմերը

23:29   9 փետրվարի, 2018

Փետրվարի 14-ին մրցելու են աշխարհի երկու լավագույն ֆուտբոլային թիմերը, ասել է ֆրանսիացի ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան՝ խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալի» եւ ՊՍԺ-ի առաջիկա դիմակայության մասին:

«Մենք պետք է պայքարից դուրս թողնենք աշխարհի լավագույն թիմին, որը երկու անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Մենք շատ ենք հարգում մրցակցին: Ճիշտ է, որ նրանք ծանր ժամանակահատված են անցնում, բայց «Ռեալը» միշտ մնում է «Ռեալ»: Մենք պետք է կենտրոնացած լինենք սկզբից մինչեւ վերջ»,- Տիգաո Սիլվայի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Ռեալի» եւ ՊՍԺ-ի առաջին հանդիպումը տեղի կունենա Մադրիդում:

Ֆոտո՝ twitter.com/PSG



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։