«Ալաշկերտը» 3 ստուգողական խաղ կանցկացնի ուժեղ մրցակիցների հետ

20:39   9 փետրվարի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» այս գիշեր կմեկնի Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ փետրվարի 10-24-ը տեղի կունենա թիմի վերջին մարզումային հավաքը ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում:

Ալաշկերտցիները երեք ստուգողական հանդիպում կանցկացնեն ուժեղ մրցակիցների հետ: Փետրվարի 15-ին «Ալաշկերտը» կխաղա Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարի» հետ, փետրվարի 19-ին` Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ՖԱԼ) խաղացող Կրասնոդարի «Կուբանի» հետ, իսկ հավաքի վերջին խաղում թիմը փետրվարի 22-ին կհանդիպի Ղազախստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Ատիրաու» թիմի հետ, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլիծառայությունը:

«Ալաշկերտի» կազմում փորձաշրջան կանցնեն մի քանի պոտենցիալ նորեկներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։