Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

19:15   9 փետրվարի, 2018

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց պայքարը Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող ATP 250 շարքի մրցաշարում: Քառորդ եզրափակիչում նա մրցեց բելգիացի Դավիդ Գոֆենի հետ, որն այս մրցաշարում ունի առաջին համարը: 1 ժամ 18 րոպե տեւած պայքարում Կարեն Խաչանովը պարտվել է 4:6, 4:6 հաշվով:

Կիսաեզրափակիչում Գոֆենի մրցակիցը կլինի ֆրանսիացի Ռիշար Գասկեի եւ բոսնիացի Դամիր Ջումհուր դիմակայության հաղթողը:

Ֆոտո՝ twitter.com/OpenSuddeFrance



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։