Զիդան. Սուտ է, թե ես ցանկանում եմ ազատվել Իսկոյից

18:47   9 փետրվարի, 2018

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է լուրերը, թե Արքայական ակումբը պատրաստ է ամռանը վաճառել իսպանացի կիսապաշտպան Իսկոյին:

«Նա շատ կարեւոր խաղացող է մեր թիմի համար, եւ դա ապացուցել է տարիներ շարունակ: Ես ցանկանում եմ, որ նա ամբողջ կյանքն անցկացնի «Ռեալում»: Լուրերը, թե ես ցանկանում եմ նրանից ազատվել, սուտ են»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Իսպանական մամուլը գրել էր, թե Զիդանը դժգոհ է Իսկոյից եւ «Ռեալի» ղեկավարությանը կառաջարկի վաճառել նրան:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման, խփել է 5 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։