11:21 9 փետրվարի, 2018Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը պատմել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ռուսական ակումբները հետաքրքրված են եղել «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
«Մենք գիտենք, թե «Մանչեսթեր Յունայթեդում» ինչ բարդ պատմություն էր Մխիթարյանի ու Մոուրինյոյի միջեւ, սակայն, ամեն դեպքում նշենք, որ Հենրիխը դարձյալ ընտրեց ֆուտբոլը:
Նա մնաց Անգլիայում, թեեւ ես գիտեմ, որ նվազագույնը 2 ռուսական ակումբներ ցանկանում էին կես տարով վարձակալել Մխիթարյանին՝ հասկանալով, որ «Մանչեսթեր Յունայթեդից» նրա տրանսֆերը գնելը գրեթե անհնար է:
Ակումբները փորձեր էին կատարում եւ ցանկանում նրան վարձակալել մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Սակայն Հենրիխը հասկացրեց, որ ցանկանում է խաղալ Եվրոպայում:
Մենք դեռ նրան չենք տեսնի Ռուսաստանում: Սակայն, հնարավոր է, որ մի քանի տարուց նա, այնուամենայնիվ, կխաղա Ռուսաստանում»,- «Ставка TV» հաղորդման եթերում ասել է Նոբել Առուստամյանը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին փոխանակել էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.