Միշել Տեր-Զաքարյան. Երբ ՊՍԺ-ի, «Մարսելի», «Մոնակոյի» կամ «Լիոնի» ֆուտբոլիստները «լացում» են, մրցավարը նշանակում է 11 մետրանոց

20:15   9 փետրվարի, 2018

Ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանը «Լիոնի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումից հետո դժգոհել է մրցավարությունից: «Լիոնը» հաղթել է 2:1 հաշվով՝ երկրորդ գոլը խփելով 11 մետրանոցից:

«Այսպիսի խաղով մենք պետք է «Լիոնին» չպարտվեինք: Մենք մրցակցին երկու գոլ նվիրեցինք: 11 մետրանոցի մասին կասեմ, որ մեծ ակումբները հաճախ են ստանում արհեստական առավելություն: Երբ ՊՍԺ-ի, «Մարսելի», «Մոնակոյի» կամ «Լիոնի» ֆուտբոլիստները «լացում» են, մրցավարը նշանակում է 11 մետրանոց: Մեր օգտին այս մրցաշրջանում դեռ չեն նշանակել 11 մետրանոց: «Լիոնի» դեմ խաղում մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները»,- 54-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:

Ֆրանսիայի առաջնության 24 տուրից հետո «Մոնպելյեն» 6-րդ տեղում է:

Ֆոտո՝ twitter.com/MontpellierHSC



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.