Հենրիխ Մխիթարյանը հիմնական մարզումից հետո կատարում է նաեւ մարզիչների պարտականությունը

23:08   8 փետրվարի, 2018

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալում» իր հիմնական մարզումներից հետո նաեւ կատարում է մարզիչների պարտականություն՝ փոխանցումներ կատարելով հարձակվողներին, գրում է բրիտանական mirror-ը:

Այդ մասին լրագրողը նաեւ հարցրել է անգլիական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, որը հայ ֆուտբոլիստի այդ մոտեցումը գնահատել է «շատ պրոֆեսիոնալ եւ նորմալ»:

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Արսենալը» կհյուրընկալվի «Տոտենհեմին»: Փետրվարի 10-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:30-ին:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.