Լրագրողները շախմատ կխաղան

19:15   8 փետրվարի, 2018

Հայաստանի շախմատի ակադեմիայում փետրվարի 10-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա շախմատի չորրորդ մրցաշարը լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ:

Մրցաշարը կանցկացվի մեկ օրում եւ կտեւի 3-4 ժամ: Այն բաղկացած է 7 մրցափուլից եւ կանցնի արագ շախմատի կանոններով: Ամեն խաղի համար մասնակիցներին կտրամադրվի 10 րոպե եւ 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար:

Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, իսկ գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:

Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կլինեն եւ հաղթողներին կպարգեւատրեն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը եւ ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Սպասվում է, որ այս տարի կմասնակցեն մոտ 30 լրագրողներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։