Արսեն Վենգեր․ Հենրիխ Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմը չի զարմացնում ինձ

16:01   8 փետրվարի, 2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։

«Մխիթարյանը պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում մարզումների եւ խաղերի հանդեպ։ Դա չի զարմացնում ինձ։

«Էվերտոնի» դեմ խաղի հենց սկզբից Մխիթարյանը եւ Օբամեյանգը ցուցադրեցին իրենց բարձր կարգն ու փորձը։ Նրանք գիտեն, թե ինչն է կարեւոր, եւ կենտրոնանում են դրա վրա։ Այդ տղաները բարձրակարգ խաղացողներ են։ Ինչո՞ւ նրանք պետք է չկրկնեն «Էվերտոնի» դեմ խաղում ցուցադրածը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է mirror.co.uk-ը։

Հիշեցնենք, որ «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ հանդես էր եկել «Արսենալի» մեկնարկային կազմում եւ դարձել էր 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆոտո՝ arsenal.com



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։