14:44 8 փետրվարի, 2018Մոսկվայում փետրվարի 19-ից մարտի 2-ը կայանալիք Aeroflot open շախմատային փառատոնին կմասնակցեն Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:
Գլխավոր՝ A մրցաշարում հանդես կգան Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը ու միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը:
B մրցաշարին կմասնակցեն Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Միրզոյանը եւ Հովհաննես Հակոբյանը:
C մրցաշարին այս պահին Հայաստանից գրանցվել է միայն մեկ մասնակից՝ Մարկ Բասենցյանը:
A մրցաշարին կարող են մասնակցել 2549 եւ ավելի գործակից ունեցող շախմատիստները, B մրցաշարին՝ 2299-2550 վարկանիշ ունեցողները, իսկ C մրցաշարին՝ մինչեւ 2300 վարկանիշ ունեցողները, հայտնում են Հայաստաի շախմատային ֆեդերացիայից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.