Հոսանքազրկումից հետո երկրպագուներն ըմբիշներին օգնել են շարունակել գոտեմարտը

09:12   7 փետրվարի, 2018

Ուշագրավ միջադեպ է գրանցվել ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սենթ Ջորջ քաղաքի Դիկսի միջին դպրոցի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչ գոտեմարտում: Եզրափակիչի ժամանակ մարզադահլիճը հոսանքազրկվել է, սակայն ըմբիշներին օգնության են հասել երկրպագուները: Նրանք հեռախոսների միջոցով լուսավորել են մրցագորգը, ինչից հետո գոտեմարտը շարունակվել է:

«Դա իմ ու մրցաշարի կազմակերպիչների գաղափարն էր: Նրանք հասկացան, որ դա կօգնի անվտանգ ու արդյունավետ կերպով շարունակել գոտեմարտը»,- ասել է ըմբշամարտի մարզիչ Ջերալդ Կարսոնը, փոխանցում է eurosport-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։