Ֆուտբոլի Հայաստանի առաջնության գարնանային հատվածը կմեկնարկի նախատեսվածից շուտ

15:33   6 փետրվարի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության եւ Գավաթի խաղարկության խաղացանկերում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի առաջնությունը կմեկնարկի ոչ թե մարտի սկզբնամասում, այլ ձմռան վերջին օրը: Փետրվարի 28-ին կկայանան Բարձրագույն խմբի 16-րդ տուրի մեկնարկային 2 խաղերը, իսկ վերջին հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին:

Խաղացանկում փոփոխությունների պատճառը Հայաստանի ազգային հավաքականի 2 ընկերական խաղերն են Էստոնիայի (մարտի 24-ին) եւ Լիտվայի (մարտի 27-ին) թիմերի հետ:

Փոփոխված խաղացանկը կարող եք ներբեռնել այստեղ:

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

Փետրվարի 28

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 14:00-ին

«Փյունիկ» - «Բանանց»՝ 16:00

Մարտի 1

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 14:00-ին

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։