Լոնդոն-2012. Ասիացիները կասկածվում են պայմանավորված խաղերի մասնակցելու մեջ

09:03   1 օգոստոսի, 2012

Հարավային Կորեայի, Չինաստանի եւ Ինդոնեզիայի բադմինստոնիստները կասկածվում են Լոնդոնի Օլիմպիական խաղերում պայմանավորված հանդիպումների մասնակցելու մեջ:

Բադմինտոնի համաշխարհային ֆեդերացիան կարծում է, որ Հարավային Կորեայի, Չինաստանի եւ Ինդոնեզիայի թիմերը զուգախաղում չեն ցանկացել հաղթել:

Ենթադրվում է, որ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած բադմինտոնիստները միտումնավոր պարտվել են խմբային փուլի վերջին խաղերում, որպեսզի հաջորդ փուլում հանդիպեն ավելի թույլ մրցակիցների, գրում է BBC-ն:

Նշենք, որ այդ զուգախաղերն անցել են տրիբունաների սուլոցների ներքո, քանի որ բադմինտոնիստները հաճախ են վրիպել ու հարվածել ցանցին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.