Goal.com-ն ու Whoscored-ը եւս Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել են տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

17:10   6 փետրվարի, 2018

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը Goal.com-ի եւ Whoscored-ի վարկածներով եւս ընդգրկվել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել էր նաեւ BBC-ն:

Հիշեցնենք, որ «Էվերտոնի» դեմ Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի խաղում 29-ամյա Մխիթարյանն առաջին անգամ հանդես էր եկել «Արսենալի» մեկնարկային կազմում եւ դարձել էր 3 գոլային փոխանցման հեղինակ: Լոնդոնյան ակումբը հաղթել էր 5:1 հաշվով:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.