Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը հրապարել է թիմի կազմը փետրվարի 25-ին Երեւանում կայանալիք Ալբանիայի թիմի դեմ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպման համար, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Ցուցակից բացակայում է Հայաստանի հավաքականի առաջատար, Ստամբուլի «Բեշիկթաշի» խաղացող Ռայան Բոաթրայթը:
Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.
Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:
Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել փետրվարի 18-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»:
Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։