Հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Մխիթարյանի վիճակագրությունը

17:10   5 փետրվարի, 2018

Whoscored.com–ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 26–րդ տուրի խաղում։

Մխիթարյանը մեկական հարված է կատարել դարպասին եւ դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստը կատարել է 42 փոխանցում 78.6 տոկոս ճշգրտությամբ։ 29–ամյա խաղացողը կատարել է 3 առանցքային փոխանցում, 4 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, 4 անգամ խլել է գնդակը, 3 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը։ Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ թույլ են տվել 3 խախտում։

Մխիթարյանը ստացել է 9.91 գնահատականը հնարավոր 10.00–ից՝ ճանաչվելով լավագույնը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը հաղթել է 5։1 հաշվով, ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։