13:05 5 փետրվարի, 2018Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հրաժարվել է Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին հրավիրել 15 ռուսաստանցի մարզիկների, որոնց բողոքարկումները վերջերս բավարարվել էին Մարզական վճռաբեկ դատարանի (CAS) կողմից:
ՄՕԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ CAS-ի որոշումն չի հանել այդ մարզիկների նկատմամբ դոպինգի օգտագործման կասկածները, փոխանցում է ՄՕԿ-ի կայքը:
Ավելի վաղ ՄՕԿ-ն իր հիասթափությունն էր հայտնել Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ՝ 28 ռուս օլիմպիականներին արդարացնելու առթիվ: ՄՕԿ–ը մտադիր էր այդ որոշումը վիճարկել Շվեյցարիայի Դաշնային դատարանում, սակայն CAS–ի որոշումը սպորտում համարվում է վերջնական եւ անվիճելի։
Ֆոտո՝ twitter.com/rianru
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.