Ալեքս Իվոբի. Հենրիխ Մխիթարյանն անհավանական խաղացող է

13:16   4 փետրվարի, 2018

Լոնդոնի «Արսենալի» նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբին գովեստի խոսքեր է ասել իր ակումբակիցներ Հենրիխ Մխիթարյանի եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հասցեին: «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն առաջին անգամ հանդես էր եկել «Արսենալի» մեկնարկային կազմում եւ դարձել էր 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ գաբոնցի հարձակվողը Արսեն Վենգերի գլխավորած թիմում նորամուտը նշեց գոլով:

«Ինքներդ տեսնում եք, որ Օբամեյանգը խաղում է անհավանական տեմպով եւ ունի հրաշալի գոլային «հոտառություն»: Երջանիկ ենք, որ նա մեր թիմում է:

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա մենք նրա լավագույն որակները տեսել էինք մարզումներին, եւ նման բան սպասում էինք նաեւ հանդիպման ժամանակ: Նա պարզապես անհավանական խաղացող է: Առջեւի գծում ունենալով այդպիսի խաղացողներ՝ մենք միշտ կստեղծենք գոլային պահեր»,- Ալեքս Իվոբիի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 5:1 հաշվով, իսկ Whoscored.com-ը Մխիթարյանին ճանաչել էր հանդիպման լավագույն խաղացող:

Ֆոտո՝ arsenal.com



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։