Ռիբերիի եւ Խամեսի գոլերը հաղթանակ բերեցին «Բավարիային», օրվա արդյունքները

20:20   3 փետրվարի, 2018

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Մայնցին»: Յուպ Հայնկեսի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերիի ու կոլումբացի Խամես Ռոդրիգեսի գոլերի շնորհիվ՝ 2:0:

«Բավարիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 53 միավորով: «Բայերը» 35 միավորով երկրորդն է, Դորտմունդի «Բորուսիան» ու «Շալկեն» ունեն 34-ական միավոր:

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Մայնց» - «Բավարիա»՝ 0:2

Ֆրանկ Ռիբերի, 33, Խամես Ռոդրիգես, 44

«Շալկե» - «Վերդեր»՝ 1:2

Եվգենի Կոնոպլյանկա, 24 – Մաքս Կրուզե, 79, Զլատկո Յունուզովիչ, 90+4

Հեռացում՝ Մատիա Նաստասիչ («Շալկե»), 78, երկրորդ դեղին քարտ

«Ֆրայբուրգ» - «Բայեր»՝ 0:0

«Հերտա» - «Հոֆենհայմ»՝ 1:1

Սալոմոն Կալու, 58 - Անդրեյ Կրամարիչ, 38, 11մ

«Վոլֆսբուրգ» - «Շտուտգարտ»՝ 1:1

Դիվոկ Օրիգի, 24 – Մարիո Գոմես, 60

Ֆոտո՝ twitter.com/Bundesliga



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։