Վենգերը՝ մեկնարկային կազմում Մխիթարյանի եւ Օբամեյանգի ընդգրկվելու մասին

14:54   2 փետրվարի, 2018

«Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 26–րդ տուրի խաղից առաջ Լոնդոնի « Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանին եւ Պյեր–Էմերիկ Օբամեյանգին մեկնարկային կազմում ընդգրկելու հավանականությունը։

«Մխիթարյանն, անշուշտ, խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում։ Օբամեյանգը երեկ է վերսկսել մարզումները եւ առայժմ լավագույն մարզավիճակում չէ։ Նրա վերաբերյալ որոշում կընդունենք ավելի ուշ»,– Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն արդեն նշել է նորամուտը «Արսենալում»՝ «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 25–րդ տուրի խաղում դուրս գալով փոխարինման 60–րդ րոպեին։ Այդ խաղում «Արսենալը» պարտվել է 1։3 հաշվով։

«Արսենալ» – «Էվերտոն» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 3–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30–ին։

Ֆոտո՝ twitter.com/Arsenal



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։