18:40 1 փետրվարի, 2018Ժնեւում գտնվող Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) բավարարել է 28 ռուսաստանցի օլիմպիական մարզիկների բողոքարկումը եւ չեղարկել է նրանց ցմահ որակազրկումը Օլիմպիական խաղերին մասնակցելուց։ Դատական լսումները տեղի են ունեցել հունվարի 22–ից 27–ը։ Լեգկովի, Տրետյակովի, Կրյուկովի եւ Սոչի–2014–ի Օլիմպիական խաղերի մյուս ռուս մասնակիցների արդյունքները վերականգնվել են։ Նրանք իրավունք կունենան ապագայում մասնակցել Օլիմպիական խաղերի։ Նրանց կվերադարձվեն Սոչիի օլիմպիական մեդալները։ Սակայն Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցների հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 28–ն էր։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մեկնաբանել է Վճռաբեկ դատարանի որոշումը՝ հայտնելով հիասթափություն։ ՄՕԿ–ը մտադիր է այդ որոշումը վիճարկել Շվեյցարիայի Դաշնային դատարանում, սակայն CAS–ի որոշումը սպորտում համարվում է վերջնական եւ անվիճելի։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.