00:11 1 փետրվարի, 2018Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հեռացել է «Ալ Շաբաբից»: Սաուդյան Արաբիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պայմանագիրը խզվել է Մարկոս Պիզելիի խնդրանքով: Ակումբը շնորհակալություն է հայտնել 33-ամյա ֆուտբոլիստին թիմում անցկացրած ժամանակահատվածի համար:
Պիզելիի ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը երկու շաբաթ առաջ sports.kz-ին հայտնել էր, որ «Մարկոսի վերադարձը ղազախական «Ակտոբե» իրական է եւ եղել են նախնական բանակցություններ»:
Պիզելին «Ակտոբեում» հանդես է եկել 2014-2015 թվականներին, Ղազախստանի առաջնության 55 խաղում խփելով 13 գոլ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.