«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է Ռիյադ Մահրեզի տրանսֆերից

22:17   31 հունվարի, 2018

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի տրանսֆերից, հաղորդում է Sky Sports-ը:

Ալժիրցի ֆուտբոլիստը «Լեսթեր Սիթիի» ղեկավարությանը խնդրել էր վաճառել իր տրանսֆերային իրավունքը: Բրիտանական մամուլի տվյալներով, «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկություն ուներ ձեռք բերել 26-ամյա խաղացողին, սակայն «Լեսթեր Սիթին» մերժել է 65 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկը, գումարած «Մանչեսթեր Սիթիի» մեկ խաղացողի տրանսֆերային իրավունք:

«Լեսթեր Սիթին» ակնկալում է Մահրեզի համար ստանալ 95 միլիոն ֆունտ ստերլինգ:

Մահրեզի պայմանագիրը «Լեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

Ֆոտո՝ twitter.com/LCFC



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։