«Արսենալը» պարտվեց հետնապահին, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

01:34   31 հունվարի, 2018

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց Ուելսի «Սուոնսիին»: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորամուտը նշեց «Արսենալում»: 29-ամյա ֆուտբոլիստը 60-րդ րոպեին փոխարինեց եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Էլնենիին:

«Արսենալը» 42 միավորով մնաց 6-րդ տեղում, «Սուոնսին» ունի 23 միավոր եւ բարձրացավ 17-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Սուոնսի» - «Արսենալ»՝ 3:1

Սեմ Կլուկաս, 34, 86, Ջորդան Այու, 61 - Նաչո Մոնրեալ, 33



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։