18:35 28 հունվարի, 2018Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը ներկա է Երեւանում ընթացող Հայաստանի առաջնությանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանն անցկացվում է հունվարի 28-ին նախկին «Միկա» մարզադահլիճում: Միհրան Հարությունյանը գոտեմարտերին հետեւում է իր կնոջ՝ աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ: 28-ամյա ըմբիշը նաեւ մասնակցել է պարգեւատրության արարողությանը:
Մարզադահլիճից գոտեմարտերին հետեւում է նաեւ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը եւս չի մասնակցում Հայաստանի առաջնությանը: Արթուր Ալեքսանյանը նույնպես մասնակցել է պարգեւատրության արարողությանը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում: Վերջերս հայտնի էր դարձել, որ Միհրան Հարությունյանն պատրաստվում է ուժերը փորձել նաեւ խառը մենամարտերում (ММА): Վերջին շրջանում Հարությունյանը վերսկսել է ակտիվ մարզումները, սակայն չի մասնակցում Հայաստանի առաջնությանը:
Ավելի վաղ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ Հայաստանի առաջնությունն անցկացվելու է հունվարից ուժի մտած նոր կանոններով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.