Ղուկաս Պողոսյանը գոլի հեղինակ է դարձել Բելառուսում

12:34   28 հունվարի, 2018

Երեւանի «Բանանցի» կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը գոլի հեղինակ է դարձել Բելառուսի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Գորոդեյա» ակումբում, որի կազմում անցնում է փորձաշրջան:

23-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել բելառուսական «Սլուցկի» դեմ ստուգողական խաղում, որում «Գորոդեյան» հաղթել է 3:1 հաշվով: 37-րդ րոպեին Պողոսյանը հաշիվը դրաձրել է 2:0:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ղուկաս Պողոսյանը «Բանանցի» կազմում անցկացրած 14 հանդիպումներում խփել է 1 գոլ: Նախկինում նա հանդես է եկել նաեւ Հայաստանի պատանեկան, երիտասարդական ու ազգային հավաքականներում, Երեւանի «Փյունիկում» եւ Գյումրիի «Շիրակում»:

Տեսանյութում Ղուկաս Պողոսյանի գոլը՝ 1:03-ից



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։