23:04 26 հունվարի, 2018Լոնդոնի «Արսենալից» տեղափոխված չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում եւ նորամուտը կնշի նոր թիմում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Յովիլ Թաունին»:
«Մանչեսթեր Յունայթեդ». Ռոմերո, Դարմիան, Լինդելյոֆ, Ռոխո, Շոու, Կարիկ, Էրերա, Մատա, Մաքթոմինայ, Սանչես, Ռեշֆորդ:
«Յովիլ Թաուն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:55-ին:
Ոչ ոքի արդյունքի դեպքում, կնշանակվի պատասխան հանդիպում:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.