Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի խաղացանկը

21:42   24 հունվարի, 2018

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում, որը կմեկնարկի սեպտեմբերին:

Ազգերի լիգա, D դիվիզիոն, խումբ 4

Սեպտեմբերի 6

Հայաստան – Լիխտենշտեյն

Սեպտեմբերի 9

Մակեդոնիա – Հայաստան

Հոկտեմբերի 13

Հայաստան – Ջիբրալթար

Հոկտեմբերի 16

Հայաստան – Մակեդոնիա

Նոյեմբերի 16

Ջիբրալթար – Հայաստան

Նոյեմբերի 19

Լիխտենշտեյն - Հայաստան

Ազգերի լիգայում հանդես են գալու 55 եվրոպական հավաքականներ, որոնք բաժանվել են 4 դիվիզիոնների (A, B, C, D): Խմբային փուլի հանդիպումները (տնային ու արտագնա) կկայանան 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019-ի հունիսին:

Ազգերի լիգա, D դիվիզիոն

Խումբ 1. Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա:

Խումբ 2. Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո:

Խումբ 3. Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Կոսովո:

Խումբ 4. Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար:

ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ՝ վիճակահանության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի հավաքականները չէին կարող հայտնվել նույն ենթախմբերում։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում վիճարկվելու են Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր: Այդ ուղեգրերի համար անցումային խաղերում կպայքարեն Ազգերի լիգայի 16 խմբերի հաղթողները: Անցումային խաղերն անցկացվելու են դիվիզիոնների ներսում: Դա նշանակում է, որ Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճելու յուրաքանչյուր դիվիզիոնից մեկական հավաքական: Եթե անցումային խաղերի իրավունք ստացած հավաքականն արդեն ապահովել է Եվրո-2020-ի ուղեգիր, ապա նրան կփոխարինի այդ դիվիզիոնի հաջորդ ամենաբարձր վարկանիշով թիմը: Եթե դիվիզիոնում չհավաքվեն անցումային խաղերի համար 4 թիմեր, ապա մասնակցիների ընտրությունը կկատարվի ըստ վարկանիշների:

Այս փուլում A դիվիզիոնի խմբերի հաղթողները 2019-ի հունիսին կմասնակցեն «Չորս լավագույնների եզրափակիչին»: А, В եւ С դիվիզիոնների վատագույն թիմերը ցած կիջնեն, իսկ նրանց կփոխարինեն В, С ու D դիվիզիոնների խմբերի հաղթողները:

Ազգերի լիգայի պատճառով Եվրո-2020-ի ընտրական փուլը կմեկնարկի 2019 թվականի մարտին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։