Լոնդոն-2012. Ամերիկացի մարզիկի ռեկորդը

15:21   31 հուլիսի, 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերի հրաձգության մրցումներում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վենսենտ Հենկոկը զբաղեցրել է առաջին տեղը:

Ստենդային հրաձգության սկիտ մրցաձեւում ամերիկացին երկու միավորով գերազանցել է օլիմպիական ռեկորդը (125 թիրախից 123 դիպուկ հարված):

Երկրորդ արդյունքը գրանցել է դանիացի Անդերս Գոլդինգը, իսկ ռուս Վալերի Շոմինը հայտնվել է երրորդ տեղում:

36 մասնակիցներից 10-ը եզրափակիչի ուղեգիր են ձեռք բերել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։