Պաշտոնական. Մասկերանոն կարիերան կշարունակի Չինաստանում

13:33   24 հունվարի, 2018

«Բարսելոնայի» արգենտինացի պաշտպան Խավյեր Մասկերանոն կարիերան կշարունակի չինական «Հեբեյ Չայնա» ակումբում, հայտնում է կատալոնական ակումբի կայքը:

Կողմերը փոխհամաձայնության են եկել Արգենտինայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ հունվարի 24-ին կկայանա Մասկերանոյի հրաժեշտին նվիրված արարողությունը, որին կմասնակցեն նաեւ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ու թիմի ֆուտբոլիստները: «Էսպանյոլի» դեմ հունվարի 25-ին կայանալիք գավաթային հանդիպումից հետո էլ արգենտինացին հրաժեշտ կտա «Բարսելոնայի» երկրպագուներին:

Խավյեր Մասկերանոն 2010-ին անգլիական «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի ամառը: Կատալոնական ակումբի կազմում նա անցկացրել է 334 պաշտոնական խաղ եւ նվաճել 18 տիտղոս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։