«Արսենալը» 75 միլիոն ֆունտ է պատրաստել Օբամեյանգի եւ Էվանսի համար

14:45   24 հունվարի, 2018

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ու «Վեստ Բրոմվիչի» հյուսիսիռլանդացի պաշտպան Ջոնի Էվանսին:

The Telegraph-ի համաձայն՝ 2 խաղացողներին ձեռք բերելու համար լոնդոնյան ակումբը կծախսի մոտ 75 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 85,4 միլիոն եվրո):

Գերմանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Բորուսիան» 61.5 միլիոն ֆունտ է պահանջում Օբամեյանգի համար՝ ծրագրելով նաեւ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուին:

Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ջոնի Էվանսին, ապա նրա տեղափոխության շանսերը մեծացել են: 30-ամյա պաշտպանին ցանկանում էր ձեռք բերել նաեւ «Մանչեսթեր Սիթին», որը որոշել է գնել Բիլբաոյի «Աթլետիկի» խաղացող Էմերիկ Լապորտին:

Հիշեցնենք, որ վերջերս «Արսենալին» էր միացել Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը, որին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակել էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։