Ազգերի լիգա. Խմբային փուլի վիճակահանության անոնս

10:15   24 հունվարի, 2018

Շվեյցարիայի Լոզան քաղաքում հունվարի 24-ին՝ Երեւանի ժամանակով 15:00-ին, տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է վերջին՝ D դիվիզիոնում, որում տեղ են գտել ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերը՝ Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մակեդոնիայի, Ֆարերյան կղզիների, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ղազախստանի, Մոլդովայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Կոսովոյի, Անդորրայի, Սան Մարինոյի եւ Ջիբրալթարի հավաքականները:

Ազգերի լիգայում հանդես են գալու 55 եվրոպական հավաքականներ, որոնք բաժանվել են 4 դիվիզիոնների (A, B, C, D): Խմբային փուլի հանդիպումները կկայանան 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019-ի հունիսին:

Վիճակահանության զամբյուղները

А դիվիզիոն

Զամբյուղ 1. Գերմանիա, Պորտուգալիա, Բելգիա, Իսպանիա:

  1. Ֆրանսիա, Անգլիա, Շվեյցարիա, Իտալիա:
  2. Լեհաստան, Իսլանդիա, Խորվաթիա, Հոլանդիա

B դիվիզիոն

  1. Ավստրիա, Ուելս, Ռուսաստան, Սլովակիա:
  2. Շվեդիա, Ուկրաինա, Իռլանդիա, Բոսնիա-Հերցեգովինա:
  3. Հյուսիսային Իռլանդիա, Դանիա, Չեխիա, Թուրքիա:

С դիվիզիոն

  1. Հունգարիա, Ռումինիա, Շոտլանդիա, Սլովենիա:
  2. Հունաստան, Սերբիա, Ալբանիա, Նորվեգիա:
  3. Չեռնոգորիա, Իսրայել, Բուլղարիա, Ֆինլանդիա:
  4. Կիպրոս, Էստոնիա, Լիտվա:

D դիվիզիոն

  1. Ադրբեջան, Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան:
  2. Հայաստան, Լատվիա, Ֆարերյան կղզիներ, Լյուքսեմբուրգ:
  3. Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա:
  4. Անդորրա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար:

ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ՝ վիճակահանության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի հավաքականները չեն հայտնվի նույն ենթախմբերում։ Հայաստանը վիճակահանության ժամանակ Լատվիայի, Ֆարերյան կղզիների եւ Լյուքսեմբուրգի հավաքականների հետ կլինի երկրորդ զամբյուղում եւ չի կարող հանդիպել նաեւ այդ թիմերին:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում վիճարկվելու են Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր: Այդ ուղեգրերի համար անցումային խաղերում կպայքարեն Ազգերի լիգայի 16 խմբերի հաղթողները: Անցումային խաղերն անցկացվելու են դիվիզիոնների ներսում: Դա նշանակում է, որ Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճելու յուրաքանչյուր դիվիզիոնից մեկական հավաքական: Եթե անցումային խաղերի իրավունք ստացած հավաքականն արդեն ապահովել է Եվրո-2020-ի ուղեգիր, ապա նրան կփոխարինի այդ դիվիզիոնի հաջորդ ամենաբարձր վարկանիշով թիմը: Եթե դիվիզիոնում չհավաքվեն անցումային խաղերի համար 4 թիմեր, ապա մասնակցիների ընտրությունը կկատարվի ըստ վարկանիշների:

Ազգերի լիգայի պատճառով Եվրո-2020-ի ընտրական փուլը կմեկնարկի 2019 թվականի մարտին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։