Ջեկ Ուիլշիրը սպասում է Հենրիխ Մխիթարյանի հետ խաղալուն (ֆոտո)

20:50   23 հունվարի, 2018

Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանին բարի գալուստ է մաղթել լոնդոնյան ակումբի կազմում:

«Պատրաստ վաղվան: Բարի գալուստ ակումբ, Հենրիխ Մխիթարյան: Սպասում եմ քո հետ խաղալուն»,- Ինստագրամում գրել է Ուիլշիրը՝ հրապարակելով Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպանի հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը: Այս մրցաշրջանում «Արսենալի» 7 համարը պատկանում էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակեց Հենրիխ Մխիթարյանի հետ:

Բրիտանական մամուլի համաձայն՝ «Արսենալում» հայ ֆուտբոլիստը կստանա շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ կդառնա ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Ալեքսանդր Լյակազեթից հետո (ֆրանսիացի հարձակվողը ստանում է շաբաթական 200 հազար ֆունտ): «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանը ստանում էր շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ:

Հայ կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Ready for tomorrow! Welcome to the club @micki_taryan looking forward to playing with you

A post shared by Jack Wilshere (@jackwilshere) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։