«Ալաշկերտ» - «Արցախ» (3:3) խաղի գոլերը

19:04   23 հունվարի, 2018

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» հունվարի 23-ին ստուգողական հանդիպում է անցկացրել «Արցախի» հետ: «Բանանցի» մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում անցկացված խաղն ավարտվել է 3:3 հաշվով: Ընդ որում՝ խաղի բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում, իսկ «Արցախը» 3 անգամ աչքի է ընկել խաղի 80-րդ րոպեից հետո:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Արցախն» օրեր առաջ ստուգողական խաղ էր անցկացրել նաեւ «Փյունիկի» հետ եւ հաղթել 2:1 հաշվով:

Ստուգողական խաղ

«Ալաշկերտ» - «Արցախ»` 3:3

Արտակ Եդիգարյան, 68, Անդրանիկ Ոսկանյան, 76, Արտակ Գրիգորյան, 85 – Ռամազան Իսաեւ, 81, 83, Միխայիլ Բաբի, 90+3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։