Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Արսենալում» (ֆոտո)

16:15   23 հունվարի, 2018

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել Լոնդոնի «Արսենալում»: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը պատրաստվում է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը Լոնդոնի «Չելսիի» դեմ: Խաղը տեղի կունենա հունվարի 25-ին «Արսենալի» խաղադաշտում: Առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Հիշեցնենք, որ 29-ամյա հայ ֆուտբոլիստը հունվարի 22-ին է երկարաժամկետ պայմանագիր կնքել «Արսենալի» հետ, որի պաշտոնական կայքում դեռ չկա նշված Մխիթարյանի խաղային համարը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.