Իբրահիմովիչի մաղթանքը Մխիթարյանին. Պարզապես վայելիր քո խաղը

14:03   23 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ինստագրամում արած գրառումով հրաժեշտ է տվել Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Դու հաջողության կարիք չունես, պարզապես վայելիր քո խաղը»,- գրել է Իբրահիմովիչը:

Հիշեցնենք, որ 2016թ. ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հաղթող: Հունվարի 22-ին 29-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։